ՀՀ տարածքում առատ տեղումներ են ձյան և անձրևի տեսքով. Դիլիջանի ոլորանները փակ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

Հարգելի´ վարորդներ, հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով:

Մարզերում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար։

Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

--00—ԼՄ