Ջոն Բոլթոնի մոտ Փաշինյանի արած արտահայտությունները ճակատագրական դարձան ՀՀ-ի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Տնտեսագետ Գագիկ Մինասյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել է 2018 թվականի՝ ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնի՝ Հայաստան կատարած այցին ու ՀՀ վարչապետի հետ հանդիպումների շրջանակում Նիկոլ Փաշինյանի արած արտահայտություններին, որոնք, ըստ Գագիկ Մինասյանի, ճակատագրական դարձան ՀՀ-ի համար:

«Փաշինյան Նիկոլը ասաց հետևյալը, որ Սյունիքը դարձել է նարկոթրաֆիքի գոտի»,-ընդգծեց Գագիկ Միասյանը՝ ակնհայտ համարելով այն, որ դա իրականությանը չի հապատասխանում:

Երկրորդ միտքը, որ Նիկոլ Փաշինյանն ասաց Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ, այն էր, որ Իրանի իսլամական Հանրապետության սահմանը ամեն րոպե կարող է փակվել:

Ըստ Գագիկ Մինասյանի՝ հիմա իրականացվում է այն ծրագիրը, որի մասին խոսվել էր 2018 թվականին:

Մանրմասները՝ տեսանյութում: