ՄՊՀ նախագահ մեկնել է Հունաստան. կստորագրվի համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

գեղամ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը  Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել են Աթենք: Այդ մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր երկու երկրների մրցակցային մարմինների միջև մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման ոլորտում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

--00—ԼՄ