«Ադրբեջանական ավիաուղիները» օգտագործում են ՀՀ օդային տարածքը դեպի Նախիջևան թռիչքների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

«Ադրբեջանական ավիաուղիները» սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 6-ից Հայաստանի տարածքով սկսել է իրականացվել Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին թռիչքը:

Աղբյուրը նաև ընդգծում է, որ այս քայլը ցույց է տալիս «տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, որը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին»:

Ավիաընկերությունից հայտնում եմ, որ նոր երթուղու շնորհիվ թռիչքների ժամանակը և վառելիքի սպառումը կկրճատվեն, ինչպես նաև Հայաստանի և Իրանի տարածքով երթուղիները զուգահեռաբար կօգտագործվեն:

«Այսուհետ այս թռիչքն իրականացնելիս «AZAL»-ը կկարողանա օգտվել բոլոր օդային միջանցքներից, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով անցնողներից », - ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում:

--00—ԼՄ