Իսրայելի դեսպանը մեկնաբանել է Արցախում իսրայելցիների ներկայության մասին տեղեկությունը

 ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ю

Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Բեն Ցվին «երևակայության արդյունք» է որակել Արցախում իսրայելական զինվորականների ներկայության մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Ադրբեջանում իսրայելական ուժերի ներկայության մասին վերջին շրջանում՝ Ադրբեջանական Հանրապետության հետ սրված հարաբերությունների ֆոնին, ահազանգում է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում անցկացնելով ռազմական վարժանքներ:

--00--ԱՀ