Ադրբեջանական կողմի կրակահերթից սահմանի Երասխի հատվածում վնասվել է ՀՀ ԶՈւ բեռնատար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով ադրբեջանական կողմից հերթական սադրիչ գործողության մասին:

«Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա: Անձնակազմի շրջանում տուժածներ չկան»,- հայտնում են ՊՆ-ից:

--00--ԱԹ