Պուտին-Փաշինյան անձնական հանդիպումն առաջիկայում կկայանա

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կկայանա առաջիկայում։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ 

«ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանն արդեն այս տարի  3 անձնական հանդիպում են ունեցել, 14 հեռախոսազրույց, առաջիկայում պատրաստվում է նոր անձնական հանդիպում»,- ասել է Մատվիենկոն։

--00—ՄՀ