ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24 News
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14.50-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի «2800 ամյակի զբոսայգուց» կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 36-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սանտիմետրից ավելի երկարությամբ շեղբով ծալովի դանակ: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։
--00—ՄՀ