Ծանրամարտիկ Մարգարիտա Առաքելյանը Մ-20 ԵԱ-ում դարձավ ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության կանանց պայքարում Հայաստանը 2-րդ ոսկե մեդալը նվաճեց: 87 կգ քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը պոկման ժամանակ 86 կգ-ով 5-րդն էր, հրում վարժությունում նա բարձրացրեց 116 կգ ծանրաձողն ու 202 կգ-ով դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Ոսկե մեդալ է նվաճել նաև Լիանա Գյուրջյանը:

--00—ԼՄ