Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի ցուցադրությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

տոլմաջ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Դրանսի քաղաքի մշակութային կենտրոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի ցուցադրություն-քննարկմանը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: 

Միջոցառմանը ներկա էին Դրանսիի քաղաքապետ Օդ Լագարդը, Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, միջոցառման հանձնակատար Կլեր Մուրադյանը։ Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» դրաման։

Իր խոսքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և շեշտել նման միջոցառումների առանձնակի կարևորությունը՝ գալիք սերունդների կրթության և ցեղասպանությունների կանխարգելման հարցերում։

--00—ԼՄ