Պարեկների շնորհիվ Հերացու խցանումները գրեթե վերացել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցների խաչմերուկներում՝ առավոտյան և երեկոյան ժամերին, կարելի է տեսնել պարեկային ծառայության ոստիկանների աշխատանքը: Նրանք կարգավորում են երթևեկությունը՝ փողոցները խցանումներից հնարավորինս զերծ պահելու համար։

Խցանումներով հայտնի հատվածներից մեկն էլ Հերացու փողոցն է։ Այստեղ են կենտրոնացած մի քանի բժշկական հաստատություններ և ուսումնական կենտրոններ։ Տևական ժամանակ է՝ ինչ այս հատվածում գրեթե չենք հանդիպում խցանումների, քանի որ այստեղ նույնպես առավոտյան ժամերին աշխատում է պարեկային կարգախումբ։

Հարգելի՛ վարորդներ, մեքենաները կայանեք թույլատրված հատվածներում և մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները։

--00—ԼՄ