ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2021թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 964.6 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 896.7 հազ.մարդ և գյուղականը` 1 067.9 հազ. մարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային վիճակագրական
2021թ. հունվար-հունիսին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 103.5%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 109.6%-ի համեմատ:
2021թ. հունվար-հունիսին, ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 108.6 տղա՝ 100 աղջկա հաշվով, նախորդ տարվա հունվար-հունիսին արձանագրված 110.4-ի համեմատ:
--00--ԱԹ