ԱՄՆ 10 սենատոր կոչ են արել նախագահ Բայդենին՝ պատասխանատվության ենթարկել Էրդողանին

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

սենատորներ

Ամերիկացի սենատորներ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դեմոկրատ Քրիս Վան Հոլենը և հանրապետական ​​Ջեյմս Լենկֆորդը հինգշաբթի գլխավորել են երկկուսակցական նախաձեռնությունը՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին՝ պատասխանատվության ենթարկել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին՝ «վերջին շրջանում Թուրքիայի քուրդ բնակչությանն ընտրական իրավունքից զրկելու, քաղաքական բազմակարծությունը երկրում թուլացնելու և հակաժողովրդավարական միջոցներով իր իշխանությունը ամրապնդելու համար»: Այս մասին, ինչպես հայտնում է 1lurer.am-ը, գրում է greekcitytimes-ը:

«Մենք կոչ ենք անում ձեզ խստորեն դատապարտել երկրի ամենամեծ քրդամետ քաղաքական կուսակցությունը՝ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունը ցրելու նախագահ Էրդողանի ջանքերը և ԵՄ մեր գործընկերների հետ աշխատել՝ կանխելու ժողովրդավարությունից Թուրքիայի նահանջը»,- ասված է ԱՄՆ նախագահին ուղղված նամակում:

«Մենք նաև կոչ ենք անում Ձեզ՝ աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մեր ազգային արժեքներին Թուրքիայի հետ հարաբերություններում և ԵՄ մեր գործընկերների հետ հասկացնել նախագահ Էրդողանին, որ դեմոկրատական կուսակցությունը ցրելու, նրա անդամներին ձերբակալելու կամ պաշտոնից հեռացնելու ցանկացած փորձ լուրջ բացասական հետևանքներ կունենան Թուրքիայի համար»,- այս խոսքերով սենատորներն ավարտել են նամակը:

--00--ԱԹ