Մակունցը կոնգրեսական Վալադաոյին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիային մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Մակունց

Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր և այդ համատեքստում կարևորել ԱՄՆ Կոնգրեսի դերը։

Դեսպան Մակունցը կոնգրեսականին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը:

Այդ առթիվ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին վերոնշյալ խնդիրները բարձրաձայնելու, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։

--00--ԱՀ