Շիֆն ու Մակունցն ընդգծել են հայ գերիների անվերապահ հայրենադարձման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

․

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին` Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող խնդիրներին շարունակական աջակցության և նվիրվածության համար: Նա երախտագիտություն է հայտնել նաև կոնգրեսական Շիֆի և մյուս գործընկերների կողմից հովանավորվող վերջին օրենսդրական լրացման համար, որը պետք է ներառվի 2022 թվականի Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում:

Դեսպան Լիլիթ Մակունցը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո առաջացած անվտանգային խնդիրները և այդ համատեքստում ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Այդ առումով կոնգրեսական Շիֆը հայտնել է իր վճռականությունը և պատրաստակամությունը` շարունակելու իր ջանքերը Հայաստանի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։

--00--ԱՀ