«Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Արևիք

Սեպտեմբերի 29-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ կան ծխացող օջախներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը․ աշխատանքներին մասնակցում են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 10 աշխատակից։

Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

--00--ԱԹ