Պաշտպանության հանձնաժողովի հերթական նիստը չի կայացել օրակարգ չլինելու պատճառով

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ՀԵՐԹԱԿԱՆ նիստը երկուշաբթի չի կայացել՝ ՕՐԱԿԱՐԳ չլինելու պատճառով:

Փաստորեն անվտանգային և պաշտպանական կոլափսի մեջ գտնվող պետության խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովն օրակարգ չունի, իսկ մեր բոլոր փորձերը հանձնաժողովի աշխատանքները տեղափոխել բովանդակային հարթություն հանդիպում են ՔՊ-ականների սուր դիմադրության:

Մյուս կողմից հասկանում եմ նրանց, քանի որ օրակարգի ցանկացած բովանդակային կետի քննարկում անխուսափելիորեն կբացահայտի պետության և պետականության դեմ գործած նրանց հանցանքները:

Իրենց ամենասիրած զբաղմունքը հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրելն է, քանի որ այլ բանի ուղղակի ունակ չեն:

Չնայած երեկ նրանց հաջողվեց ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալի տեղակալ . . .»։

--00—ՄՀ