ՔՊ-ի կողմից նախապատրաստվում է Մայր բուհի գրավման վերջին արարը. Մենուա Սողոմոնյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

Մենուա

Նախապատրաստվում է ապազգային ՔՊ-ի կողմից ազգային հենասյուներից Մայր բուհի գրավման վերջին արարը. պտուղներն արդեն տեսանելի են. «Թրանսփերենսի ինթերնեյշընըլի» համագործակցությունը ԵՊՀ ռեկտորատի հետ, սորոսական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ելումուտը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատասենյակ, ականավոր Դանիել Իոաննիսյանի այսօրվա շրջայցը ԵՊՀ-ում և զրույցն ուսանողների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը:

«Չկասկածե՛ք, բուհում անցանկալի մարդկանց հետ իրենց հաշիվները մաքրելու են, Տնտեսագիտական համալսարանի օրինակը վկա, գուցե ոչ հիմա, բայց շուտով:

Արցախյան շարժման ակունքում կանգնած Մայր բուհը ճակատագրի հեգնանքով անձնատուր է լինում Արցախյան հարցը գերեզմանող քաղաքական ուժի իշխանությանը:

Մանրամասները շուտով»,- գրել է նա:

--00--ԱԹ