Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ՌԴ խաղաղապահների նոր հրամանատար Գենադի Անաշկինին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

․

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին՝ գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:

--00--ԱՀ