ՀՀ իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել զրպարտությունը քրեականացնող օրենքի կիրառումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

քաղաքական

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել այն քրեական գործի առնչությամբ, որը հարուցվել է ֆեյսբուքի օգտատիրոջ դեմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սոցցանցի մեկնաբանության մեջ վիրավորելու համար:

Կազմակերպությունն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ սա տեղի է ունենում ընդամենը երկու ամիս անց այն բանից հետո, երբ խորհրդարանն ընդունել է կառավարության պաշտոնյաների դեմ «լուրջ վիրավորանքները» քրեականացնող փոփոխություններ, ինչը նշանակում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա Հայաստանում, ներառյալ խոսքի ազատությունը:

«Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող այս հակասահմանադրական օրենքի կիրառումը»,-հայտնել է կազմակերպությունը:

--0--ԿԿ