Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին վթար է տեղի ունեցել․ տուժածները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

վթար

Սեպտեմբերի 27-ին ժամը 08:50-ին ոստիկանության հերթապահ մասում և ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է  ստացվել, որ Դրմբոն – Ստեփանակերտ ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած ՆԳ նախարարության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 08:30-ի սահմաններում, նշված ավտոճանապարհի 46-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Ս.-ն (ծնված 1988թ.) վարելով «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհից դեպի աջ և գլորվելով հայտնվել ճամփեզրին, ինչի հետևանքով ուղևորներ` Ա. Ե.-ն (ծնված 2002թ.) և Ս. Ղ.-ն (ծնված 1993թ.) ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

--00—ՄՀ