ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Իսպանիայում ընթացող շախմատի Աշխարհի կանանց թիմային առաջնության 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ, գրում է ArmSport.am-ը:
Ըստ աղբյուրի՝ հաղթանակներ տարան Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը պարտություն կրեցին։
Մեր խմբի մյուս խաղերում Ռուսաստանի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն (3,5-0,5), Հնդկաստանի հավաքականը՝ Իսպանիայի (2,5-1,5):
2-րդ տուրից հետո Ռուսաստանը 4 միավորով առաջատարն է մեր խմբում, որին հաջորդում են Հայաստանի և Հնդկաստանի հավաքականները (3 միավոր)։
--00—ԼՄ