ՔՊ-ականների Հայաստանում շարունակվում է պարտությունը դիվանագիտական/միջազգային ճակատում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

ՔՊ-ականների Հայաստանում շարունակվում է պարտությունը դիվանագիտական/միջազգային ճակատում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես գիտեք օրերս իշխանության սրտի դատավոր Դանիբեկյանի որոշումով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին արգելվեց դուրս գալ Հայաստանից։ Արմեն Գևորգյանը, որը ԵԽԽՎ պատվիրակության անդամ է, այդպիսով զրկվեց մասնակցել այս օրերին Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստին։

Սա այն պարագայում, երբ ԵԽԽՎ օրակարգում Հայաստանի և Արցախի համար խիստ կարևոր՝ Հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրներով քննարկում կար։

Նստաշրջանին մասնակցել են պատվիրակության միայն քպ-ական պատգամավորները։

Եվ ի՞նչ․․․ ԵԽԽՎ-ում ադրբեջանի պատվիրակության առաջարկով ընդունված բանաձևում այսուհետ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին կանվանվի Ղազանչի։

Գետինը մտնելու իրողություն․ մշակութային վանդալիզմն էլ ինչպե"ս է լինում։ Սա մեր մշակութային ինքնության ոչնչացում է՝ հայ պատգամավորների ներկայությամբ։

Ու ԵԽԽՎ մեծամասնությունը, մեր եվրոպացի քույրերն ու եղբայրները մեծամասնությամբ քվեարկում են, որ ճարտարապետ Սիմոն Տեր-Հակոբյանի նախագծով 1887թ․ կառուցված մեր եկեղեցին պարզապես Ղազանչի կոչվի։

ԵԽԽՎ պատվիրակություն և պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյան, դուք ինչպե՞ս եք շարունակելու պաշտպանել ՀՀ շահերը, երբ բացահայտ իրողություններն ու պատմական ճշմարտությունը պաշտպանելու ունակություն չունեք։

--00—ԼՄ