Գուտերիշը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունը կշարունակվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Գուտերեշ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղաի Անտոնիու Գուտերիշը հույս ունի, որ Երեւանի ու Բաքվի միջեւ երկխոսությունը կշարունակվի ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի գրասենյակի կողմից երկուշաբթի տարածված հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերսկսումը Լեռնային  Ղարաբաղի և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն և կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

--00--ԱՀ