Ոստիկանության աշխատակիցը Opel-ով բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին,  խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Խաչատուր Խաչատրյանը իր վարած  Opel  մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին, այդ թվում՝ ճամփեզրի: Ինչպես հայտնում  է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով  Խ,. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մանանդյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Խ. Խաչատրյանը ծառայում է Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում:

--00--ԱՀ