Ալիևը դրական է գնահատում Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրական է գնահատում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը։  

Թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ալիևն ասել է, թե կան հարցեր, որոնց նկատմամբ կան պահանջներ․

«Առաջին հերթին, դա կապված է մեր հողեր օտարերկրացիների անօրինական այցերին։ Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը, քանի որ Ղարաբաղը մեր տարածքն է։ Ոչ մի արտասահմանցի կամ տրանսպորտային միջոց չի կարող մուտք գործել այդ տարածք առանց մեր թույլտվության։ Սակայն ես կարող եմ ասել, որ այդ հարցը լուծված չէ 100 տոկոսով»։

Նա նշել է, թե իբրև Ղարաբաղ անօրինական մուտքը օտարերկրյա քաղաքացիների կողմից քչացել է։  

«Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է։ Տվյալ դեպքում այնտեղ ծառայություն անցնող անձինք ևս պետք է իրենց գործունեությունն իրականացնեն տվյալ հայտարարություններին համապատասխան»,-ասել է նա։

--00—ՄՀ