ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե. ի՞նչ է քննարկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ ջրային կոմիտե, տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարը նախ ներկայացրել է կոմիտեի երկու նորանշանակ տեղակալներին՝ Մարտիրոս Նալբանդյանին և Դավիթ Սիմոնյանին, արդյունավետ աշխատանք է մաղթել նրանց, ապա նաև ծանոթացել աշխատակիցների և ՋՕ պետերի հետ։

Նախարարն ընդգծել է, որ ոլորտը շատ կարևոր ու բարդ ոլորտ է, միևնույն ժամանակ կուտակված շատ խնդիրներ կան, որոնք պետք է առաջիկայում լուծել։
Նախարարը կարևորել է ոլորտի ռազմավարություն ունենալու անհրաժեշտությունը, որը պետք է բխի առկա վիճակից և առաջարկի կոնկրետ լուծումներ։
Հանդիպման ընթացքում ՋՕ պետերը նախարարին են ներկայացրել ոլորտում առկա խնդիրները։

Նախարարը ներկաների ուշադրությունը սևեռել է ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրումների խնդիրի վրա և ընդգծել, որ առաջիկա ամիսներին՝ մինչև տարեվերջ, հավաքագրումները պետք է գերազանցեն 4,2 միլիարդ դրամը։

--00—ԼՄ