Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել հակամարտության պատճառով տեղահանվածներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Ջոն Գալագեր

Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն Արցախյան երկրորդ պատերազմի տարելիցի կապակցությամբ թվիթերյան իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել.

«ԼՂ երկրորդ հակամարտության մեկնարկի տարելիցի կապակցությամբ իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին ու ընկերներին: Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել հակամարտության պատճառով իրենց տներից տեղահանվածներին»։

--00--ԱԹ