Վիկ Դարչինյանը հանդիպել է ԱԱ-ին պատրաստվող հայ բռնցքամարտիկների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող բռնցքամարտիկներին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը զրուցել է մարզիկների հետ՝ քննարկել աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի ընթացքը:

Հայաստանի մեծահասակների հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ պատրաստվում է Սերբիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:

Տեսանյութեր