Պատվաստվեցի, որ պրծնեմ, 30.000-ը մեծ փող ա. քաղաքացիները՝ կառավարության որոշման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

Կառավարության որոշմամբ` հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր հիմնարկություններում աշխատող բոլոր անձիք պարտավոր են իրենց գործատուին կամ անմիջական վերադասին ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ 14 օրը մեկ հանձնել ՊՇՌ թեստ:

24News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են վերաբերվում Կառավարության որոշմանը և արդյո՞ք որոշումը աշխատողների համար հավելյալ ֆինանսական դժվարություններ չի ստեղծի:

Քաղաքացիների մի մասի կարծիքով՝ Կառավարությունը պետք է վերանայի որոշումը, և այլ մեխանիզմներ մշակի, քանի որ երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնելը ֆինանսական բեռ է՝ առանց այն էլ ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար:

«Շաբաթը  երկու անգամ թեստ հանձնելը բավականին գումար է, նոր հրամանը շատ մտահոգիչ է, աշխատավարձը և թեստավորման արժեքը համապատասխան չեն, բացի այդ՝ քաղաքացին պետք է որոշի` պատվաստվի, թե ոչ: Պետք է նշեմ նաև, որ դեմ եմ փողոցում պատահական պատվաստվելուն»,- ասաց հարցվածներից մեկը:

Քաղաքացիների մի մասն էլ նշեցին, որ աշխատողներից պատվաստման հավաստագիր պահանջելը լավագույն որոշումն է քաղաքացիների պարտավորեցնելու, որպեսզի պատվաստվեն.

 «Պատվաստվելն ուզելու կամ չուզելու հարց չէ, հանրության համար է արվում, պետք է բոլորը պատվաստվեն, որ արդյունք լինի»:

 --00—ՄՀ

Տեսանյութեր