Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

հասարակական

«Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ընդհատակ է անցել: Որոշ տեղեկություններով, նա տևական ժամանակ Հայաստանում չէր` Ուկրաինայում էր, վերադարձել է վերջերս և աշխատում է հանրային վայրերում հնարավորինս աչքի չընկնել: Նրա հայրը` Փաշինյանի ավագ եղբայր Արտակ Փաշինյանը, ըստ լուրերի, պատերազմից հետո մեկուսացել էր և Իջևանի սարերում էր ապրում:

Ասում էին` պատերազմում պարտությունն ու վերջին իրադարձությունները ծանր է տարել` ոչ մեկի հետ չի շփվում: Իսկ նրա որդու` նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանի մասին անգամ Նիկոլ Փաշինյանի քավորի ընտանիքում տեղեկություններ չունեն: Տևական ժամանակ խոսվում էր, որ նրան Իջևանի քաղաքապետի համար էին պատրաստում, սակայն ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանն ասել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, իր «իմանալով»՝ այլ թեկնածուի են առաջադրելու, իսկ Սիփան Փաշինյանի մասին ինքը տեղյակ չէ, թե ինչով է զբաղված: Ինչ վերաբերում է Իջևանի ընտրություններին, ապա նոյեմբերի 14-ին քաղաքապետի պաշտոնում իշխող թիմը կառաջադրի մարզպետի մտերիմ Արթուր Ճաղարյանին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

--0--ԿԿ