Զենք կրելու կասկածանքով բերման է ենթարկվել Ուջան գյուղի 23-ամյա բնակիչ՝ իր վարած մեքենայով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները սեպտեմբերի 22-ին Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցից, զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բերման ենթարկեցին Ուջան գյուղի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած մեքենայով հանդերձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 տուփ` 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտով, իսկ բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվեց ինքնաձիգ:

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

--00--ԱԹ