Տարիներ առաջ ինչքան բանակը «թալանվում», այնքան հզոր ու պաշտպանված էր իրեն զգում Հայրենիքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հասարակական

Տարիներ առաջ «թալանվող» բանակում զինվորին այսպես էին սովորեցնում ռազմական գործը. արդյունքում ինչքան բանակը «թալանվում», այնքան հզոր ու պաշտպանված էր իրեն զգում Հայրենիքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ այդպես մինչև այն ժամանակ, քանի դեռ իշխանության չէին եկել երկիրը «ժողովրդավարության բաստիոն» դարձնող «ազնիվ ու արդարամիտ թավիշները...»

Նրանք եկան նախկիներին «թալանչիության» մեջ մեղադրող լոզունգներով և ընդամենը երկու տարի անց սկուտեղի վրա մեր ժողովրդին մատուցեցին խայտառակ պարտություն... Իսկ, թե ինչու հենց սկուտեղի վրա, երևի հասկացողներն ինձ կհասկանան»:

--00--ԿԿ