ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Կոնգրես

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2022 թվականի համար պաշտպանական բյուջեի նախագիծը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ամերիկացի կոնգրեսականները մտադիր են երկարաձգել Պենտագոնի և ՌԴ ՊՆ համագործակցության՝ արդեն մի քանի տարի ձգվող սահմանափակումները: Նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ սուվերեն պարտքի և ռուս որոշ պաշտոնյաների դեմ: 

Միաժամանակ, առաջարկվում է երկարաձգել սահմանափակումը, որ վերաբերում է «Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի սուվերենությունը ճանաչող ցանկացած գործողությունների» իրականացման նպատակով բյուջետային միջոցների օգտագործմանը: Բյուջեի նախագիծը ենթադրում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարն ու պետքարտուղարը կարող են թույլտվություն ստանալ պահանջները չիրագործելու՝  այն պարագայում, երբ Պենտագոնի ղեկավարը գա եզրակացության, որ դա «համընկնում է ԱՄՆ շահերի հետ», և ծանուցումը կփոխանցի Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի սենատի համապատասխան կոմիտեներին:

Բացի այդ, ԱՄՆ պաշտպանության նախարարը՝ պետքարտուղարի և ազգային հետախուզության տնօրենի, ինչպես նաև այլ գերատեսչությունների ղեկավարների հետ պարտավոր կլինի պատրաստել և 2022 թ. ապրիլի 1-ից ոչ ուշ օրենսդիրներին փոխանցել զեկույց-հաշվետվություն՝ «ԱՄՆ գործընկերային կապերին ու ռազմական դաշինքներին թիրախավորող ռուսական քարոզչության ու ազդեցության գործողությունների» մասին:

--00--ԱԹ

Տեսանյութեր