Փաշինյան-Էրդողան հանդիպում նախատեսված չէ. Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Սուրեն Պապիկյան

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն «Ազատության» եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպման մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին:

«Մեկնաբանություն չունեմ, ես հիմա պիտի Էրդողանին մեկնաբանե՞մ՝ Էրդողանն ինչ է ասել։ Փաշինյան-Էրդողան հանդիպում նախատեսված չէ»,- ասել է նա՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի արհամարհական տոնին՝ ի պատասխան ՀՀ վարչապետի հանդիպման առաջարկի:

--00--ԱԹ