ԱԱԾ պահեստազորի սպան առաջադրվել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Զարթոնք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու հայտ է ներկայացրել ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամ, Շիրակի մարզում մեր աշխատանքները համակարգող Վարդևան Հակոբյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մենք ողջունում ենք «Գրոմ սեքյուրիթիի» հիմնադիր տնօրենի ակտիվ քաղաքական դիրքորոշումը` գտնելով, որ քաղաքապետի պաշտոնում ծանրակշիռ մասնակցություն կունենա Գյումրին զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու, քաղաքում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձևավորելու, անվտանգային մակարդակն ուժեղացնելու հարցերում:

Վարդևան Հակոբյանի ղեկավարած «Գրոմ սեքյուրիթի» ընկերության միջոցով միությունն արդեն իսկ աշխատանքներ է տանում ԱԱԾ պահեստազորում գտնվող ծառայողներին հանրապետությունով մեկ աշխատատեղերով ապահովելու ուղղությամբ:

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր անդամներին կոչ է անում Վարդևան Հակոբյանի օրինակով դրսևորել քաղաքական ակտիվություն և համապատասխան ներուժ ունենալու դեպքում ինքնաառաջադրվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որին մեր կողմից կցուցաբերվի համակողմանի աջակցություն:

--00—ԼՄ