Հանրապետությունում 1 օրում բացահայտվել է հանցագործության 68 դեպք, 2-ը՝ ընտանեկան բռնության

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

456

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, խարդախության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, անձի առևանգման, խուլիգանության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի կեղծիքի, երեխայի ալիմենտը վճարելուց խուսափելու, թմրանյութի իրացման և մաքսանենգության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ԼՄ