Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23,  24News

կոլաժ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին:

Ուղերձում ասվում է.

«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:

Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների՝ համատեղ և օրըստօրե աճող ջանքերի շնորհիվ երկկողմ և միջազգային մակարդակներում առկա բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն՝ երկու ժողովուրդների փոխադարձ շահերը բոլոր ոլորտներում ապահովելու նպատակով և երկու երկրների ժողովուրդների բարօրությունը և ազգային շահերը ապահովելու հետ մեկտեղ պատճառ կհանդիսանան տարածաշրջանում կայուն անվտանգության և խաղաղության ամրապնդման համար»:

--00—ՄՀ