Ղազինյանի ջանքերով և մասնակցությամբ՝ Հայաստանին խոշորածավալ օժանդակություն է ցուցաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իշխանությունները ջանասիրաբար տապալում են Արթուր Ղազինյանի ընտրությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում` փորձելով հանրությանը համոզել, թե վերջինս որևէ մասնակցություն չի ունեցել Հայաստանի պաշտպանությանը վերջին պատերազմի օրերին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի ջանքերով և մասնակցությամբ իր ընկերների և գործընկերների միջոցով Հայաստանից դուրս հանգանակվել և Հայաստան են փոխանցվել լուրջ ֆինանսական միջոցներ, որոնք տրամադրվել են տարբեր խնդիրներ լուծելու համար: Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ միջոցներից փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, նաև` ՀՀ զինված ուժերին՝ նյութատեխնիկական կարիքները բավարարելու նպատակով:

Մեծ միջոցներ են ներդրվել Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին կացարանով և սնունդով ապահովելու համար: Փորձեցինք պարզաբանում ստանալ Ղազինյանից, սակայն նա հրաժարվեց պարզաբանել, ավելին, փորձեց ճշտել, թե որտեղից ենք ստացել այս տեղեկությունները, և հավելեց, որ բարոյական չի համարում խոսել այս հարցի մասին, քանի որ շատերը բազմապատիկ ավելին են արել, բայց չեն խոսել այդ թեմայով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

--00--ԱԹ