Երկիրը պատերազմի մեջ է, իսկ ղեկավարը՝ էմոցիոնալ տատանումների. Արամ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են անկախության 30-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները, անվտանգային հիմնախնդիրներն ու ընդդիմության աշխատանքի արդյունավետությունը խորհրդարանում։

Վարդևանյանի համոզմամբ, Հայաստանը ապրում է տեղեկատվական գրոհի պայմաններում, և չափազանց բարդ է կողմնորոշվելը, թե որն է ճիշտ, որը՝ ապատեղեկատվություն։ Իսկ գործող վարչակազմի վերաբերյալ պատգամավորը նշեց, թե սա հաղթանակից խուսափող և ուժ գործադրելուց փախչող իշխանություն է։

«Փաստացի մենք շարունակում ենք պատերազմի մեջ մնալ, իսկ երկրի ղեկավարը էմոցիոնալ տատանումների մեջ է»,-հավելեց ընդդիմադիր պատգամավորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ