Բոլորս պրոֆեսոր, քննադատող ու բամբասող ենք դարձել, ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ փչացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

«Բոլորս պրոֆեսոր, քննադատող ու բամբասող ենք դարձել, ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ փչացել է»,- 24TV-ի հետ հարցազրույցում նշեց ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի մենապարող Ռուբեն Մուրադյանն՝ անդրադառնալով մեր հասարակության պառակտվածությանն ու մեկմեկու չհանդուրժող կեցվածքին։

«Ինչո՞ւ ենք մենք անընդհատ սայթաքում, եթե այդքան խելացի ենք, եթե այդքան ճկուն ուղեղ ունենք, կարդացած ենք ու զարգացած․ սիրում ենք ասել՝ Նոյն իջավ Արարատին։ Գուցե 30 տարի մեզ սխա՞լ եք դաստիարակել, ավա՛գ սերունդ, գուցե ձե՞զ էլ են սխալ դաստիարակել, գուցե նոր եկող սերնդի՞ն լսենք։ Այդպես չի կարելի շարունակել, մենք անընդհատ սայթաքում ենք, պետք է դուրս գանք այս վիճակից»,- շարունակում է Ռուբեն Մուրադյանը։ 

Արտիստի հետ զրույցում անդրադարձել ենք նաև մշակույթի, մասնավորապես բալետային արվեստի խնդիրներին։

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում։

--00--ԿԿ