Զելենսկին իր և Ուկրաինայի ժողովրդի անունից շնորհավորել է ՀՀ Անկախության 30-ամյակը 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հայաստանի անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդին մաղթում է խաղաղություն և բարգավաճում: Այդ մասին ասված է նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում.

«Ուկրաինայի ժողովրդի անունից անձամբ շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հուսով եմ, որ մեր պետությունների միջև երկկողմ հարաբերությունների առկա ներուժի, ինչպես նաև հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև բազմադարյա հարաբերությունների իրացումը կնպաստի փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության ամրապնդմանը:

Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ Ուկրաինայի անկախության 30-ամյակի կապակցությամբ ջերմ շնորհավորանքների համար»:

--00—ԼՄ