Մնալուս իմա՞ստը․ Աբրահամյանն ու մյուս ընդդիմադիրները հեռացան դահլիճից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում և հեռացավ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց։

«Թեկնածուն, դուռը ժրխկացնելով, դուրս է գալիս որպես ի՞նչ․ կա՛մ բերեք նոր թեկնածու, կա՛մ մենք էս օրակարգով հավերժ դատապարտված ենք նիստ անել 5 տարի։

Եթե ընդդիմությունը չի կարողանում իր մեջ գտնել ևս 1 թեկնաուի, ստացվում է՝ դուք պարոն Ղազինյանի գերին եք․ ձեզ ազատագրե՞նք, ի՞նչ անենք։ Ազատագրման պրոցես ենք սկսկում»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը, ապա տեղեկացրեց, որ օրակարգի այս հարցը պարտավոր են քննարկել առանց Ղազինյանի․ «Ուզո՞ւմ եք՝ նկարը դնենք»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն արձագանքեց Անդրանիկ Քոչարյանին․ «Ընդդիմադիր ուժերը այս մասով քաղաքական որոշում կայացրել են․ դրա հիման վրա էլ Արթուր Ղազինյանն առաջադրվել է 4-րդ անգամ։ Այս պարագայում որոշումը ձերն է, և եթե այս անգամ ևս անհրաժեշտ չեք համարում քվերակելու նրա օգտին, դա արդեն ձեր իրավունքն է»,-ասաց Աբրահամայանը և հեռացավ։

Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց Տիգրան Աբրահամյանին մնալ, սական ընդդիմադիր պատգամավորը մերժեց՝ նշելով, որ հարցը փակուղի է գնում։

--00--ԿԿ