Երևանը Մոսկվայի հետ քննարկում է խաղաղապահ առաքելության գործողությունների շրջանակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ռուս

Հայաստանի և Ռուսաստանի իրավասու գերատեսչությունների միջև տարբեր մակարդակներով ընթանում են քննարկումներ ռուսական խաղաղապահների մանդատի, վերջիններիս առաքելության, ինչպես նաև «Արցախում մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորման համար գործողությունների շրջանակի վերաբերյալ», «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել են Հայաստանի կառավարությունից:

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչի հիման վրա է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը հայտարարել, թե 5-ամյա ժամկետի ավարտից հետո կընդունվի առաքելության հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում, և   արդյոք Հայաստանն արդեն իսկ հայտնե՞լ է, որ կողմ է ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի ավտոմատ երկարաձգմանը ևս 5 տարով, կա՞ նման պայմանավորվածություն։

Կառավարությունը, ըստ էության, հստակ պատասխան չի տվել հարցմանը, ավելի քանի 10 օր հետո տված պատասխանում հավելել է միայն. «Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում, ինչի մասին հստակ ասվում է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. ծրագրում»:

«Ազատության» հարցմանը, թե արդյոք տեղյա՞կ են ադրբեջանական կողմի մտադրություններից, այս հարցի շուրջ եռակողմ քննարկում եղե՞լ է, կամ ռուսական կողմը նման տեղեկություն հայտնե՞լ է հայկական կողմին, գործադիրից պատասխանել են․

«Ադրբեջանական կողմն իր գործողություններով փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը, ինչի մասին են վկայում ադրբեջանական կողմի գործողությունները»:

--00—ԼՄ