ՌԴ-ում նախօրեին գրանցվել է կովիդով վարակման 19706 դեպք, 1 օրում մահացել է 817 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

կորոնա

Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը ավելացել է 19 հազար 706-ով՝ հասնելով 7 333 557-ի, 1 օրում մահացել է 817 մարդ, հայտնում է Վարակների վերահսկման դաշնային օպերատիվ շտաբը:

Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 200 հազար 625 է, բուժվածներինը՝ 6,542,213, Հարաբերական առումով, ակտիվ դեքպերի թիվը՝ 590,719։

--00—ԼՄ