Freedom House. Թուրքիան անազատ ինտերնետ ունեցող երկրներից է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22,  24News

թուրքիա

Ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրապարակել է տարբեր երկրներում ինտերնետի (համացանց) ազատության և անկախության վերաբերյալ սեփական ուսումնասիրության արդյուքները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 

«Ազատությունը համացանցում 2021» զեկույցի համաձայն՝ արդեն 11 տարի շարունակ ողջ աշխարհում համացանցի ազատության մակարդակը անկում է ապրում։ Ամենակախյալ ինտերնետ ունեցող երկիրը, պարզվել է, Չինաստանն է։ Համացանցային անկախության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Իսլանդիայում։

80-ից ավելի վերլուծաբաններ 100 բալանոց համակարգով գնահատել են տարբեր երկրներում համացանցի ազատության ու անկախության վիճակը՝ ըստ հասանելիության սահմանափակման, բովանդակությունների արգելափակման և օգտատերերի իրավունքների ոտնահարման վերաբերյալ 21 չափանիշների։

Թուրքիան ստացել է 100-ից 34 միավոր՝ տեղ գտնելով այն երկրների ցանկում, որտեղ ինտերնետի հասանելիությունը ազատ չէ։ Զեկույցում հատկապես շեշտվել է, որ Թուրքիայում ագրեսիվ որակվող ինտերնետային հրապարակումների հեռացման համար 48 ժամ է տրվում, իսկ հակառակ դեպքում հեղինակները դրամական տուգանքի են ենթարկվում կամ այլ պատիժներ են սահմանվում։

«Այդ օրենքը նշանակալիորեն սահմանափակել է թուրքական իշխանությունների՝ ընդդիմադիր ձայներն ու անկախ լրագրողներին լռեցնելու, բռնություն չպարունակող հայտարարությունները ավելի խիստ գրաքննելու նպատակով սոցցանցերին ուղղված պահանջերի դեմ դիմակայելու վերջիններիս հնարավորությունները», - ասված է զեկույցում։

Զեկույցի հեղինակները քննադատել են Անկարայի իշխանություններին ինտերնետի համար։ «Թուրքիայի ննախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով անձամբ է վերահսկում լրագրողների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների մասսայական բանտարկությունները, բազմիցս «թվային ֆաշիզմի» մեջ է մեղադրել այն տեխնոլոգիական ընկերություններին, որոնք հրաժարվում են ենթարկվել սոցցանցերի մասին նոր, թերի օրենքի պահանջներին», - նշել են հեղինակները։

--00—ՄՀ

Տեսանյութեր