Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 016 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22,  24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 016 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ապաքինվել է ևս 2 024 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ:

Դրականության ցուցանիշը. վերջին 14 օրը –6.92%, վերջին 7 օրը –6.48%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 600 412 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 567 797, զոհվել է 8 664 անձ:

Բացի այդ, սեպտեմբերի 21-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 470 նոր դեպք, ապաքինվել է 2 243 պացիենտ:

--00—ՄՀ