Լոնդոնը ՌԴ-ին և ՉԺՀ-ին կոչ է անում՝ համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի հարցում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22,  24News

Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասը պլանավորում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների արտգործնախարարների ավանդական հանդիպման ընթացքում Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ անել՝ միասնական համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի եւ «Թալիբան»-ի հետ կապերի հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարությունը:

«Թրասը Ռուսաստանին եւ Չինաստանին կոչ Է անում՝ համաձայնվել Աֆղանստանի շուրջ համակարգված միջազգային մոտեցմանը…եթե մենք չենք ցանկանում, որպեսզի Աֆղանստանը դառնա գլոբալ ահաբեկչության հանգրվան. ուրեմն միջազգային հանրակցությունը, ներառյալ Ռուսաստանը եւ Չինաստանը, պետք Է միասնականորեն գործեն թալիբների հետ փոխգործակցության հարցում»,-ասվում Է արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ:

Ենթադրվում Է, որ կողմերը նաեւ կքննարկեն Անվտանգության խորհրդի դերը գլոբալ խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում՝ շարունակվող հակամարտությունների եւ ճգնաժամերի ֆոնին, այդ թվում՝ Աֆղանստանում, Մյանմայում, Եմենում եւ Եթովպիայում։

--00—ՄՀ