Կոտայքի մարզում «BMW»-ն բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Սեպտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։20-ի սահմանում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել, գրում է shamshyan.com-ը։

Վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

--00—ԼՄ