Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ–ից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

դրոն

ՀՀ կառավարությունը այսօրվա «գունագեղ տոնակատարության» լուսային շոուն լիարժեք ապահովելու համար հատուկ դրոններ է պատվիրել Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է 168.am-ը:

Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դրոնները բավական թանկ հաճույք են․ դրանց 10 րոպեի վարձակալությունն արժե 110․000 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, Ռուսաստանից ժամանել է նաև այդ դրոնները գործարկող անձնակազմը, որոնց հյուրանոցային և այլ ծախսերը, ըստ մեր աղբյուրի, նույնպես հոգացել է պատվիրատուն։

--00--ԱԹ